Առա՛ջ Հենրիխ, առա՛ջ «Մանչեսթեր Յունայթեդ». Գարիկ Մարտիրոսյան

11:26   6 փետրվարի, 2017

Փետրվարի 5-ին հայ ֆուտբոլասերները հետեւում էին Անգլիայի առաջնության 24-րդ տուրի «Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը։ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոչ միայն փայլեց խաղի ընթացքում՝ բացելով հաշիվը եւ Խուան Մատային գոլային փոխանցում կատարելով, այլեւ հանդիպման ավարտից հետո հայտարարված քվեարկությանը։ Մխիթարյանը անգլիական ակումբի պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում ձայների 83 տոկոսով ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող:

Фото опубликовано Гарик Мартиросян (@martirosian_official)

Հենրիխի հերթական տպավորիչ խաղի մասին գրառում է կատարել Գարիկ Մարտիրոսյանը: 43-ամյա շոումենը հրապարակել է Մխիթարյանի լուսանկարը, որի մեկնաբանության մեջ գրել է. «Առա՛ջ Հենրիխ, առա՛ջ «Մանչեսթեր Յունայթեդ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլի պատվին Գարիկ Մարտիրոսյանը սափրել էր գլուխը։ 



© NEWS.am STYLE