Այսօր ծնվել է Բոբ Մարլին. լեգենդար երգչի TOP 5 ամենասիրված հիթերը

15:25   6 փետրվարի, 2017

71 տարի առաջ այս օրը` փետրվարի 6-ին, ծնվել է երաժշտության աշխարհի ամենահայտնի անուններից մեկը` Բոբ Մարլին: Ճիշտ է, նա ծնվել է Ռոբերտ Նեստա անվամբ, սակայն հայտնիություն ձեռք է բերել Բոբ Մարլի բեմական անվան եւ կերպարի շնորհիվ:

Մարլին այն երաժիշտներից է, որը, նույնիսկ, մահից հետո ապրում է իր ստեղծագործություններով եւ վառ կերպարով:

Իր կարիերան երգիչը սկսել է 1963 թ-ին` հանդես գալով The Wailers խմբում: Երեւի ինքն էլ չէր պատկերևացնում, որ իր գործունեության ընթացքում ստեղծելու է բոլորովին նոր ու տարբերվող ժանր, որը տարիներ շարունակ հիացմունք է ներշնչելու հազարվոր երաժշտասերներին:

Առավել մեծ հայտնիության, սակայն, Մարլին հասավ արդեն խմբից դուրս` ստեղծագործելով միայնակ եւ ներկայացնելով իր հոգուն մոտ ու հարազատ երգերը:

Բոբ Մարլին մահացել է 1981 թ-ին` 36 տարեկան հասակում, եւ չնայած արդեն 36 տարի է անցել նրա մահից` լեգենդար այս երգչի երգերը մինչ օրս նույն հիացմունքով եւ հաճույքով են լսում:

Դրանցից 5-ն այսօր ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE