Ինտիմ հիգիենայի միջոցներ. «կողմ» եւ «դեմ»

23:14   25 մարտի, 2013

Ինչո՞ւ են մասնագետները խորհուրդ տալիս ինտիմ հատվածների խնամքի հատուկ միջոցներ օգտագործել:

Ինտիմ հիգիենայի միջոցների օգտագործումն օգնում է խուսափել շատ խնդիրներից, ինչպես, օրինակ, քորը, մաշկազատումը, կարմրությունը, տարատեսակ գինեկոլոգիական հիվանդությունների առաջացումը: Այդ պատճառով գինեկոլոգները կանանց խորհուրդ են տալիս օգտվել ինտիմ հիգիենայի միջոցներից:

Հարցն այն է, որ կնոջ օրգանիզմում սեռական օրգանների թթվային-ալկալային բալանսը մեծ դեր է խաղում: Այս կամ այն պատճառով այդ բալանսի խախտման դեպքում բազմաթիվ գինեկոլոգիական հիվանդությունների զարգացման վտանգն աճում է: Նման հիվանդություններից է անպտղությունը: Նման ախտորոշման պատճառները շատ են: Օրինակ՝ ծովում, քլորաջրով լողավազանում լողալը, սթրեսը, հակաբեղմնավորիչների գործածումը եւ այլն:

Որոշ կանայք նախընտրում են օգտագործել սովորական օճառ, սակայն այն ունակ չէ կատարել այդ նուրբ խնդիրը: Օճառի փրփուրը չորացնում է մաշկը՝ փոխելով թթվային բնական միջավայրը, եւ երբեմն կարող է գրգռվածություն առաջացնել: Ինտիմ հիգիենայի միջոցները նման թերություններ չունեն, քանի որ դրա արտադրության ժամանակ հաշվի են առնվում կանացի ֆիզիոլոգիայի նրբությունները:

Ինտիմ հատվածների հիգիենայի միջոցները նաեւ օգտագործվում են սեռական գրգռվածությունն ուժեղացնելու համար. դրանք երկարացնում են ինտիմ կապը եւ այն ավելի զգայուն դարձնում: Այս կոսմետիկան կարող է օգնել նաեւ լուծել հեշտոցի չորության կամ գրգռվածության խնդիրը: Բացի այդ, ինտիմ կոսմետիկան օգտագործվում է թութքի բուժման ժամանակ: Այն նպաստում է ճեղքվածքների վերականգնմանը եւ անոթների պատերի նվազմանը:

Ինչպիսի՞ն են լինում ինտիմ հիգիենայի միջոցները:

Ինտիմ կոսմետոլոգիայում մեծ առաջընթաց են համարվում հականեխիչ ինտիմ անձեռոցիկները: Դրանք հարմար են օգտագործման համար, հատկապես այն դեպքում, երբ լոգանք ընդունելու հնարավորություն չկա (ամառանոցում, ուղեւորության, հանգստի ժամանակ եւ այլն): Այս անձեռոցիկներն օգտագործելուց հետո մաշկը ջրով ցողելու կարիք չկա: Դրանք թույլ են տալիս հետեւել հիգիենային եւ չեն չորացնում ինտիմ հատվածների մաշկը:

Զգայուն մաշկ ունեցող կանանց ավելի հարմար են գելերը: Ինտիմ հատվածների գելերը վերականգնող եւ հակաբորբոքային ազդեցություն ունեն: Նման կոսմետիկան, ինչպես մուսսը կամ փրփուրը, ավելի թեթեւ է եւ նուրբ, եւ գելի ազդեցությունից շատ չէ տարբերվում: Ի տարբերություն ինտիմ օճառի, սրանք ավելի շատ խոնավեցնող տարրեր են պարունակում:

Սակայն արդյունավետությամբ ինտիմ օճառները չեն զիջում գելին կամ փրփուրին: Շատ դեպքերում կանանց ընտրությունը կանգ է առնում հենց օճառի վրա: Այն հրաշալիորեն խոնավեցնում է մաշկը, պարունակում է հականեխիչ հավելումներ, որոնք կարող են կանխարգելել սեռական օրգանների տարատեսակ բորբոքումները: Գոյություն ունի նաեւ հակասնկային ինտիմ օճառ:



© NEWS.am STYLE