Կիեւի նորաձեւության շաբաթ. դիզայներ Շուշան Փամբուկչյանը ներկայացրել է իր նոր հավաքածուն

12:23   7 փետրվարի, 2017

Կիեւի նորաձեւության շաբաթվա ընթացքում իր նոր՝ աշուն-ձմեռ 2017/2018 հավաքածուն է ցուցադրել երիտասարդ, բայց արդեն հայտնի դիզայներ Շուշան Փամբուկչյանը։
Շուշանը ծնվել է Հայաստանում, տասը տարի է ապրում է Ուկրաինայում եւ արդեն հասցրել է յուրացնել կիեւյան նորաձեւության գաղտնիքներն ու առանձնահատկությունները։


Փետրվարի 5-ին ներկայացված «Consonance» հավաքածուն հայուհու արդեն երկրորդ շարքն է։ Shushan բրենդի առաջին «Colour Chaos» հավաքածուն ներառում էր գունավոր զգեստներ, որոնց միջոցով Շուշանը փորձել էր վերարտադրել Հայաստանում անցկացրած մանկության ուրախ տարիները։


Իսկ ահա երկրորդ շարքը պարզ ոճով, բնական գործվածքների միջոցով պատմում է բնության ու մարդու ներդաշնակության եւ գեղեցկության մասին։


Հավաքածուն առաձնանում է իր «ջրային էլեմենտներով»՝ հագուստների վրա կարված «շուշաններով ու եղեգներով»։


Համաձայնեք, որ Շուշանին հաջողվել է գտնել ու ցուցադրել մարդու եւ բնության միջեւ առկա անտեսանելի կապը։

Աղբյուրը՝ Vogue



© NEWS.am STYLE