Անջելինա Ջոլիին փոխարինողը. համացանցում Ալիսիա Վիկանդերի մասնակցությամբ «Լարա Քրոֆթ»-ի առաջին կադրերն են հայտնվել

11:42   7 փետրվարի, 2017

Ուզեք թե չուզեք, սակայն «Լարա Քրոֆթ»-ի (Tomb Raider) ցանկացած ռիմեյք անկասկած համեմատելու են Անջելինա Ջոլիի կերպարի հետ:

Ամեն դեպքում 28-ամյա Ալիսիա Վիկանդերը ՀԱՀ-ում նկարահանվում է հայտնի ֆիլմի ռեմեյքում, որը մեծ էկրան կբարձրանա 2018 թվականի գարնանը:

Նոր ֆիլմի սյուժեն պատմում է երիտասարդ Լարայի մասին, որն առաջին ուղեւորությունն է կատարում՝ հոր սկսած հնագիտական հետազոտությունն ավարտին հասցնելու համար:

Իսկ մինչ ամբողջ թափով նկարահանումներ են ընթանում, համացանցում նկարահանումների հրապարակից առաջին կադրեր են հայտնվել:

Կադրերում Ալիսիան սեւ նեղ տաբատով եւ շապիկով դեմքի լուրջ արտահայտությամբ տարբեր հնարքներ է կատարում:

Նկարահանումներն անցկացվում են բարձր ջերմաստիճանի պայմաններում, այդ պատճառով շվեդ դերասանուհին ստիպված է լինում շշից ջուր ցողել իր վրա:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Noble and Doper-ի



© NEWS.am STYLE