Բելլա Հադիդը Ռիկարդո Տիշիի եւ Nike-ի համագործակցության դեմքն է դարձել

13:35   7 փետրվարի, 2017

Սուպերմոդել Բելլա Հադիդը Givenchy-ի նախկին ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշիի եւ Nike ընկերության համագործակցության դեմքն է դարձել: 20-ամյա մոդելը Ռիկարդոյի հետ մասնակցել է Dunk Lux High նոր մարզակոշիկների գովազգային արշավի նկարահանումներին, որոնք Տիշին ստեղծել է NikeLab-ի համար:

Հադիդի Instagram-ում համագործակցության արդյունքը հայտնվել է սեւ-սպիտակ լուսանկարի տեսքով: Դրանում կիսամերկ մոդելը նստած է Տիշիի ծնկներին: Անցյալ հանգստյան օրերին Բելլան սոցցանցում այլ թարմ լուսանկարներ էր հրապարակել՝ Love ամսագրի համար արված ֆոտոսեսիայից:

Այստեղ նույնպես Բելլան չի հրաժարվել կիսամերկ նկարվելուց՝ համաձայնելով կեցվածք ընդունել ներքնազգեստով:



© NEWS.am STYLE