Նիհարողի օրագիր. 2-րդ շաբաթը եւ գումարած 2 կգ (ֆոտո)

16:18   25 մարտի, 2013

Այո, այո… Վերնագիրը չի խաբում: Իսկապես, կորցրած 2.5 կգ-ի փոխարեն 2 կգ ավելացել է: Ընդ որում, պատճառը բարդություններով հարբուխն էր, ինչի հետեւանքով ստիպված էի ամբողջ շաբաթ մորիով թեյ խմել եւ կոկորդի համար հաբեր ընդունել: Բայց չեմ հուսահատվում: Գիտեմ, որ սա ժամանակավոր է: Այսօրվանից նորից սկսել եմ «Մինուս 60»-ը:

Ի դեպ, շատերը հարցնում են, թե ի՞նչ կարելի է ուտել ճաշին եւ ընթրիքին: Որոշեցի ներկայացնել ուտեստների մի քանի տարբերակ: Միաժամանակ հիշեցնեմ, որ մինչեւ 12:00-ը կարելի է ուտել ամեն ինչ, բացի կաթնային շոկոլադից:

Ահա եւ ճաշատեսակները:

Ահա եւ ընթրիքի տարբերակներ: Չնայած անձամբ ես այն միշտ բաց եմ թողնում՝ փոխարինելով մածունով:



© NEWS.am STYLE