Գեղեցիկ եւ ռոմանտիկ դիմահարդարում` սիրո տոներին ընդառաջ (տեսանյութ)

16:04   7 փետրվարի, 2017

Փետրվարն ամենասիրառատ ամիսն է: Այս ամսի 11-ին սիրահարները նշելու են սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը, իսկ փետրվարի 14-ին ամբողջ աշխարհում նշելու են Վալենտինի օրը:

Բնականաբար, այս տոներին, հատկապես, սպասում են սիրահար զույգերը, որոնք համոզված ենք` արդեն ծրագրում են, թե ինչպես կարելի է այս տոնն անմոռանալի ձեւով անցկացնել:

Ցանկացած աղջիկ սիրելիի հետ ժամադրության ժամանակ (հատկապես, եթե այդ ժամադրությունը հենց սիրահարների օրն է լինելու) ցանկանում է ունենալ շլացուցիչ եւ հմայիչ տեսք: Իսկ նման տեսքի կարեւորագույն գրավականներից մեկը ճիշտ ընտրված դիմահարդարումն է:

YouTube-ի օգտատերերից մեկը` Օլենան, որն իրեն հենց այդպես էլ անվանում է` make up-ի սիրահար, ներկայացրել է մի ուսոցողական հոլովակ, որտեղ առաջարկում է ռոմանտիկ դիմահարդարման իր յուրահատուկ տարբերակը:

Եթե դեռ չեք կողմնորոշվե, թե ինչ կերպարում եք ցանկանում դիմավորել սիրո տոնը, ապա առաջարկում ենք դիտել նրա ներկայացրած տեսանյութը: Հուսով ենք` այն օգտակար կլինի ձեզ համար:



© NEWS.am STYLE