Սիրուշոյի ամենահետաքրքիր կերպարները` ստեղծված ազգային եւ ժամանակակից ոճերի միաձուլումից (ֆոտո)

20:02   7 փետրվարի, 2017

Շատերի կարծիքով Սիրուշոն այն երգչուհիներից է, որն ունի ընդգծված եւ տարբերվող ոճ ու յուրահատուկ ճաշակ: Երգչուհին համարձակ է թե իր ընտրած ստեղծագործությունների, թե դրանց համարժեք հագուստի հարցում:

Հատկապես, վերջին շրջանում Սիրուշոն առավել հաճախ է անդրադառնում հայկական հին ու սիրված երգերին` ներկայացնելով դրանք սեփական մեկնաբանությամբ, իսկ յուրաքանչյուր երգի կատարման ընթացքում «Եվրատեսիլ-2008»-ի հայ ներկայացուցիչը չի մոռանում դրան համապատասխան հագուստի մասին` սովորաբար միաձուլելով ազգային տարրերը ժամանակակից ոճի հետ:

Սիրուշոյի ստացած ամենահետաքրքիր կերպարներից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Սիրուշոյի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE