Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան դարձել է H&M հավաքածուի դեմքը

18:02   7 փետրվարի, 2017

Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան դարձել է H&M Conscious Exclusive հավաքածուի դեմքը։ Հատկանշական է, որ ռուս մոդելը հագել էր ամբողջովին թափոններից պատրաստված զգեստ։ Այն կարել էին ափամերձ գոտիներից հավաքած վերամշակված նյութերից։

Նոր հավաքածուի ամենանշանավոր զգեստը ալիքավոր օդային հագուստն էր։ Դժվար է պատկերացնել, որ այդ նուրբ վարդագույն հյուսվածքը ժամանակին պլաստիկ է եղել։

 «Ես հպարտանում եմ, որ H&M  Conscious Exclusive արշավի մասն եմ դառնալու։ Շատ հետաքրքիր է հետեւել նոր էկոլոգիական նյութերի հայտնվելուն, որոնք օգտագործում են այս հավաքածուում։ Նրանք մեզ ավելի շատ էկոլոգիապես մաքուր ապագա են խոստանում»,– մեկնաբանել է Նատալյա Վոդյանովան իր համագործակցությունը ապրանքանիշի հետ։

Աղբյուրը՝  Spletnik



© NEWS.am STYLE