Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է որդու արխիվային լուսանկարը

12:33   8 փետրվարի, 2017

Ջենիֆեր Լոպեսը   հրապարակել  է որդու՝ Մաքսիմիլիանի արխիվային լուսանկարը:

Ջեյ Լոն երկվորյակ երեխաներ ունի նախկին ամուսնուց՝ Մարկ Էնթոնիից, որի հետ երգչուհին ապրել է 2004-2014 թվականներին:

Մաքսն ու Էմման հիմա 8 տարեկան են, իսկ 47-ամյա Լոպեսը որոշել է երկրպագուներին ցուցադրել վաղ տարիքում Մաքսի լուսանկարը:

«Երկնքում»,- Ջեյ Լոն այսպես է մակագրել Instagram-ում հրապարակված լուսանկարը։ 

Ի դեպ՝ ռեփեր Դրեյքի եւ Լոպեսի սիրավեպի երկրպագուներ, US Weekly-ի ներքին աղբյուրները նշում են, որ 30-ամյա երաժիշտն օրերս ծանոթացել է Ջենիֆերի երեխաների հետ:

Կարծես նրանց մոտ ամեն ինչ լուրջ է...

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE