Դիմահարդարում` ոգեշնչված Լեդի Գագայի Սուպերբոլի եզրափակչի ելույթի կերպարից (տեսանյութ)

16:04   8 փետրվարի, 2017

Երկու օր շարունակ բոլորը, նույնիսկ, Լեդի Գագայով ոչ այնքան հետաքրքված մարդիկ, քննարկում էին երգչուհու խելահեղ ելույթը` Սուպերբոլի եզրափակչի ժամանակ:

«America The Beautiful»-ը Գագան կատարել է մարզադաշտի տանիքին, այնուհետեւ երգչուհին իջել է «երկնքից»:

Ամենախենթ Գագան հիացրել է բոլորին ոչ միայն իր շոու ծրագրով, այլեւ ընտրած հագուստով եւ դիմահարդարմամբ:

Երգչուհու կերպարը տպավորել է նաեւ YouTube-ում հայտնի դիմահարդար Նիքոլ Կոնսիլիոյին: Աղջիկը խոստովանում է.

«Երբ տեսա Լեդի Գագայի ելույթը, ամեն ինչ թողեցի եւ սկսեցի կենտրոնանալ այսօրվա կերպարի վրա: Ի դեպ, սա հրաշալի տարբերակ է նաեւ Վալենտինի օրվա համար»:

Թե ինչ է ստացվել դիմահարդարման արդյունքում, դիտեք ինքներդ: Համոզված ենք` դիմահարդարման սիրահարները, հաստատ, դեմ չեն լինի դիմել նման փորձարկումների:



© NEWS.am STYLE