Քորթնի Քարդաշյանը մերժել է երեխաների հոր ամուսնության առաջարկը. Սքոթ Դիսիկը զվարճանում է մոդելների հետ

11:33   9 փետրվարի, 2017

Երկու շաբաթ առաջ Քարդաշյան-Ջեներ գերդաստանը՝ Քիմը՝ երեխաների հետ (Քանյեն այդ ընթացքում ստուդիայում աշխատում էր նոր ալբոմի վրա), Քորթնին, Քլոեն, Քրիս Ջեներն ու Քայլի Ջեները երկու օրով Կոստա Ռիկա էին գնացել՝ հանգստյան օրերն անցկացնելու: Կոստա Ռիկա էր գնացել նաեւ Քորթնի Քարդաշյանի ընկերը՝ Սքոթ Դիսիկը, որն, ըստ շրջանառվող լուրերի, ուզում էր վերականգնել հարաբերությունները Քիմի ավագ քրոջ հետ:

InTouch Weekly-ին հայտնի է դարձել, որ Սքոթն ամուսնության առաջարկ է արել 37-ամյա Քորթնիին, սակայն հայուհին մերժել է:

Ներքին աղբյուրների տեղեկացմամբ՝ Սքոթը ձանձրացրել է Քորթնիին, քանի որ ոչ մի կերպ չի կարողանում լրջանալ:

Մերժում ստանալով՝ Սքոթը երկար չի մտածել եւ ուղեւորվել է մոդելների հետ զվարճանալու եւ հարբելու:

Ի դեպ՝ նույն օրը Կոստա Ռիկայում նա հյուրանոցի իր համար է տարել ամերիկյան մոդել Բելլա Բանոսին, ինչից հետո Քիմը զայրացել է եւ պահանջել հավաքել իրերն ու հեռանալ Setai Hotel հյուրանոցից, որտեղ իջեւանել է գերդաստանը (գիշերն այստեղ 16.500 դոլար արժե):

Սքոթի թիկնապահները հավաստում են, որ վերջին օրերին նա Մայամիում ալկոհոլ է խմում եւ զվարճանում է աղջիկների հետ՝ վրեժ լուծելով Քորթնիի մերժման համար:

Հիշեցնենք, որ Քորթնին ու Սքոթը բաժանվել են 2015 թվականին, 9-ամյա համատեղ կյանքից հետո: Զույգը երեք երեխա ունի՝ 7-ամյա Մեյսոնը, 4-ամյա Պենելոպան եւ 2 տարեկան Ռեյնը:



© NEWS.am STYLE