Քլոե Քարդաշյանն ամուսնանում է բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ

13:01   9 փետրվարի, 2017

Այսօր Քիմին, Քորթնիին եւ Քլոեին տեսանք միասին լանչի գնալիս, իսկ հիմա UsWeekly պարբերականին հայտնի է դարձել, որ Քլոեն ամուսնանում է 25-ամյա բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ (Քլոեի նախկին ամուսին Լամար Օդոմը նույնպես բասկետբոլիստ էր):

Նախ՝ եկեք դիտենք Սուրբ Վալենտինի օրվա նախաշեմին Քլոեի լուսանկարը: Լուսանկարն արել է 32-ամյա Քլոեի ընկերուհին՝ ոճաբան Ջեյ Աթքինը, որն էլ այն հրապարակել է իր Instagram-ում:

Գեղեցիկ է, այնպես չէ՞:

Եվ այսպես, պարբերականի ներքին աղբյուրների հաղորդմամբ, Քլոեն եւ Տրիստանը մտադիր են մոտ ապագայում ամուսնանալ:

«Նրանք խոսել են այդ մասին, Քլոեն երջանիկ է: Նա կարծում է, որ Տրիստանը սիրող եւ լավ ամուսին կլինի: Տրիստանը մտադիր է հնարավորինս արագ ամուսնանալ Քլոեի հետ, քանի որ վստահ է, որ նա հենց այն կինն է, որի հետ ուզում է անցկացնել ամբողջ կյանքը»,- հաղորդել է աղբյուրը:



© NEWS.am STYLE