Հայտնի plus-size մոդել Էշլի Գրեհեմը՝ Sports Illustrated-ի լողազգեստների «թեժ» գովազդում

16:35   9 փետրվարի, 2017

Հայտնի մոդել Էշլի Գրեհեմը անցյալ տարի դարձավ առաջին plus-size գեղեցկուհին, որը նկարահանվեց Sports Illustrated Swimsuit-ի շապիկի համար։ Ավանդույթները շարունակվում են, եւ այս տարի նույնպես 28-ամյա Էշլին կդառնա ամսագրի նոր համարի դեմքը։

«Every Body, Every Age, Every Beautiful» («Ամեն մարմին, ամեն տարիք, ամեն գեղեցիկ») կարգախոսով գովազդային արշավի նկարահանումները տեղի են ունեցել Պուերտո Ռիկոյում։

Համարձակ Գրեհեմը լուսանկարվել է ոչ մոդելային արտաքին ունեցող, տարբեր տարիքի, ռասաների եւ կազմվածքի տեղացի կանանց հետ։

Հիշեցնենք, ավելի վաղ Էշլին սեքսուալ ներքնազգեստով հայտնվել էր V Magazine-ի հունվարի թողարկման բաց ֆոտոշարքում։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE