Ջորջ եւ Ամալ Քլունիները հաստատել են, որ երկվորյակ են ունենալու. երեխաները հունիսին են ծնվելու

09:33   10 փետրվարի, 2017

Դե՝ հիմա արդեն լուրերը պաշտոնապես հաստատվեցին, եւ կարելի է վստահորեն հայտարարել, որ 39-ամյա Ամալ Քլունին հղի եւ երկվորյակ է ունենալու: Երեխաները հունիսին են ծնվելու:

 

Այս մասին CBS հեռուստաալիքի The Talk շոուի ընթացքում հայտարարել է հաղորդավարուհի Ջուլի Չենը:

 

Նա նշել է, որ լուրը հաստատել է ինքը՝ Ջորջը:

«Շնորհավորում ենք Ջորջ եւ Ամալ Քլունիներին:

 

Մեզ հաստատեցին, որ 55-ամյա դերասանն ու նրա կինը երկվորյակ են ունենալու: Ուզում ենք հաղորդել այն, ինչի մասին դեռ ոչ ոք չի խոսել. երեխաները ծնվելու են հունիսին:

Ավելի վաղ, երբ Ջորջն ու Ամալն իմացել են, որ երկվորյակ են ունենալու, շատ են զարմացել եւ մի փոքր վախեցել, քանի որ երկուսն էլ կարծում էին, որ մեկ երեխան բավական է իրենց:

 

Մի քանի ամիս շարունակ չէինք կարողանում հաստատել: Հիմա նրանք շատ երջանիկ են»,- հայտարարել է Չենը:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE