Արմեն Ջիգարխանյանը պատմել է դստեր մահվան մասին

11:03   10 փետրվարի, 2017

Արմեն Ջիգարխանյանը պատմել է դստեր մահվան մասին: Հայտնի դերասանի աղջիկը ողբերգական մահով կյանքից հեռացել է 23 տարեկանում:

Ջիգարխանյանն այսօր երրորդ անգամ է ամուսնացած: Առաջին կնոջից՝ Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ալլա Բաննովսկայայից, դուստր է ունեցել՝ Ելենան:

«Դերասանուհին, որն ինձանից 15 տարի մեծ էր եւ առաջին կինն էր, որը ներխուժեց իմ սիրային կյանք, պարզվեց՝ հիվանդ է, նա խորեա ուներ: Եվ մեր դուստրը նույն հիվանդությունն ուներ»,- խոստովանել է Արմեն Ջիգարխանյանը:

Այս հիվանդությանը բնորոշ են անկանոն, անկարգ շարժումները, որոնք հաճախ պար են հիշեցնում:

1987 թվականի դեկտեմբերին Ջիգարխանյանի դուստրը մահանում է. ասում են՝ նա մահացել է՝ ավտոտնակում քնելով աշխատող շարժիչով մեքենայի մեջ:

 

«Ես դուստր ուներ, նա մահացավ: Նա 23 տարեկան էր: Եվ ընկերներս, որոնք երկուսն էլ արդեն ողջ չեն, Երեւանից Մոսկվա եկան ու ինձ ասացին. հաշվի առ, քո ապրելու միակ հնարավորությունն այն է, որ Տատյանան (Վլասովա, դերասանի երկրորդ կինը) երեխա ունենա,- պատմել է դերասանը:- Իսկ ես հիմարի պես գնացի, խոսեցի Տատյանայի հետ, բայց դժբախտությունն այն է, որ այնտեղ էր նաեւ նրա մայրը: Նա ամենաատելի երեւույթն է իմ կյանքում. վարսահարդար էր աշխատում Կրասնոյարսկի կայարանի մոտ: Եվ ահա նրանք հավաքվեցին, քննարկեցին եւ ասացին. ո՛չ, ոչ մի երեխա: Ես փորձեցի հասկանալ՝ ինչն է խնդիրը. կարծես վաղուց ենք ապրում միասին, երկուսս էլ առողջ ենք, բայց... Նա մոր հետ որոշեց, որ՝ ոչ: Իսկ այն ժամանակ դեռ կարելի էր ունենալ եւ պետք էր ունենալ»:

 

Այսօր Տատյանա Վլասովայի մասին Ջիգարխանյանը բացասաբար է խոսում:

«Իմ կողակիցը մարդ չէ, պատասխանատվությամբ հայտարարում եմ: Կարող եմ ցանկացած մակարդակով ասել: Բարձրաձայն: Այդպես է եղել նաեւ մինչ այն, երբ նա իմ կինն է դարձել: Ես քեզ պատմե՞լ են դստերս մասին: Ահա եւ վերջ: Դա շատ կեղտոտ պատմություն է: Եվ ոչ այն պատճառով, որ ես հանկարծ հայտնաբերեցի, որ, պարզվում է, Ամերիկայի թագուհու չեմ ապրում»,- դերասանի խոսքերն է մեջբերում «Московский Комсомолец»-ը: 



© NEWS.am STYLE