Ջենիֆեր Լոպեսն ու Դրեյքը 2 ամիս տեւած հարաբերություններից հետո բաժանվել են

11:32   10 փետրվարի, 2017

Այսպիսի լուրեր: Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել: Մի քանի ամիս շարունակ Ջեյ Լոն եւ ռեփեր Դրեյքը համատեղ լուսանկարներ էին հրապարակում՝ վստահեցնելով, որ բուռն սիրավեպ ունեն, ինչի արդյունքում Ռիհանան վիճեց ռեփերի եւ երգչուհու հետ. Ռիրին Լոպեսին չկարողացավ ներել իր նախկին ընկերոջ հետ կապի համար:

Դրեյքը մասնակցում էր Լոպեսի համերգներին, նրան 100 հազար դոլար արժողությամբ մանյակ էր նվիրում, երգչուհին էլ համատեղ լուսանկարներ էր անում ու հրապարակում սոցցանցերում:


Անցյալ շաբաթ Ջեյ Լոն 30-ամյա ռեփերին նաեւ ծանոթացրել է իր երեխաների հետ...
Բայց ահա TMZ-ին հայտնի է դարձել, որ Ջենիֆեր Լոպեսն ու Դրեյքը բաժանվել են:


«Նրանց հարաբերությունները փոքր-ինչ մարել են: Նրանք որոշել են որոշ ժամանակով բաժանվել, ոչ այն պատճառով, որ չեն ուզում միասին լինել, այլ որովհետեւ նրանց խելագար գրաֆիկները չեն համընկնում: Այդ հարաբերությունները երբեք լուրջ չեն եղել, նրանք պարզապես զվարճանում էին միասին: Երկուսն էլ սիրում են զվարճանալ, երաժշտությամբ զբաղվել: Ջենիֆերը հարգանքով է վերաբերվում Դրեյքին ու նրա տաղանդին, իսկ ռեփերը փոխադարձ պատասխանում է Ջենիֆերին »,- կայքին հայտնել են երգչուհու մտերիմ շրջապատի աղբյուրները:



© NEWS.am STYLE