29-ամյա Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին հաստատել է հղիության մասին լուրը

13:35   10 փետրվարի, 2017

Ամալ Քլունիի հղիության մասին լուրի պաշտոնական հաստատումից հետո հիմա էլ հերթը մոդել Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիինն է:

29-ամյա գեղեցկուհին նույնպես հաստատել է լուրը, որ հղի է բրիտանացի դերասան Ջեյսոն Սթեթհեմից:

Բրիտանացի մոդելն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է լողազգեստով, ծովի ֆոնին:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Ջեյսոնն ու ես սպասում ենք»,- լուսանկարը մեկնաբանել է մոդելը:

Լուսանկարի հեղինակը Ջեյսոնն է:

Հիշեցնենք, որ մոդելն ու 49-ամյա դերասանը միասին են ավելի քան վեց տարի, իսկ 2016 թվականի հունվարին հայտնի դարձավ նրանց նշանադրության մասին:

 

 



© NEWS.am STYLE