Ադամ Լիվայնն ու Բեհաթի Փրինսլուն 4 ամսական դստեր հետ առաջին անգամ ներկայացել են հանրությանը

12:29   11 փետրվարի, 2017

Դե ինչ, Դասթի Ռոուզին առաջին անգամ պաշտոնապես ներկայացավ հանրությանը։ Իսկ ե՞րբ։ Երբ հայրը՝ Maroon 5-ի ֆրոնթմեն Ադամ Լիվայնը, վերջապես ստացավ իր աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղիում։

Իր անվանական աստղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ երգիչը հայտնվել էր կնոջ՝ մոդել Բեհաթի Փրինսլուի ու դուստր Դասթի Ռոուզի հետ։

Դասթին առաջին անգամ էր ներկայանում հանրությանը։

«Ես ունեմ դուստր ու աշխարհի ամենագեղեցիկ կինը։ Ես աշխարհի ամենահաջողակ մարդկանցից եմ»,- ասել է 37-ամյա երգիչն իր ելույթում։

Մինչ նա լուսանկարվում էր ու շնորհակալական խոսք ասում, նրա երեխան հանգիստ նստած էր մայրիկի գրկում։

27-ամյա մոդելի կողքին Գվեն Ստեֆանին էր ու սկեսուրը՝ Փեթսի Նոան։

Աղբյուրը՝ ETOnline



© NEWS.am STYLE