Ինչպե՞ս ստվերաներկի ճիշտ երանգ ընտրել

18:03   25 մարտի, 2013

Ճիշտ դիմահարդարման գործում մեծ դեր ունի աչքերի ստվերաներկը: Հենց դրանք են ընդգծում ձեր աչքերի եւ հայացքի ամբողջ խորությունը: NEWS.am STYLE-ը ներկայացնում է խորհուրդներ ստվերաներկի ճիշտ ընտրության մասին:

Ստվերաներկի ընտրության ժամանակ մեծ նշանակություն ունի աչքերի գույնը:

Երկնագույն աչքերին սազում են սեւի եւ մոխրագույնի բոլոր երանգները, ինչպես նաեւ աղյուսագույնն ու բեժ գույնը:

Կանաչ աչքերին սազում են բեժի եւ փղոսկրի բոլոր երանգները: Կանաչ աչքերի տիրուհիներին կսազեն նաեւ շատ վառ գույները, ինչպես, օրինակ, մանուշակագույնը, նարնջագույնը, փիրուզագույնը:

Մուգ-շագանակագույն աչքերը հրաշալիորեն ներդաշնակում են շոկոլադի եւ բրոնզի տարբեր երանգների ստվերաներկի հետ:

Հարկավոր է հաշվի առնել այլ նրբություններ նույնպես: Անհրաժեշտ է խուսափել մուգ ստվերաներկից, եթե ունեք ներս ընկած աչքեր, կարճ թարթիչներ, աչքերի տակ մուգ շրջանակներ կամ պարկեր: Մուգ գույները միայն կընդգծեն այդ թերությունները: Դարչնագույնը հայացքն ավելի արտահայտիչ եւ խորն է դարձնում: Բեժը փափկացնում է աչքերի փայլը: Երկնագույնն ու դրա երանգները հայացքը սառն են դարձնում:



© NEWS.am STYLE