Հղի Իրինա Շեյքը՝ վարորդական դասընթացին․ մոդելը ցուցադրել է իր կլորացած փորիկը

13:26   11 փետրվարի, 2017

Հղի Իրինա Շեյքին նորից տեսել են վարորդական դասընթացների ժամանակ։ 31-ամյա մոդելը Լոս ԱՆջելեսում շարունակում է սովորել մեքենա վարելու հմտությունները։


Իրինային մինչ այդ էլ էին մի քանի անգամ տեսել դասընթացներին, բայց անհագուրդ պապարացիները մշտապես հետեւում են գեղեցկուհուն՝ փորձելով լուսանկարել նրան։
Այսպիսով, բրիտանացի դերասան Բրեդլի Քուփերի ընկերուհուն նորից նկատել են պապարացիները։
Դե ինչ, փորիկն արդեն նկատելի է։


Շեյքը դուրս է գալիս Westwood Driving School վարորդական դպրոցից։
ENews' -ի փոխանցմամբ, 44-ամյա Քուփերն էլ իր հերթին  Իրինայի հանդեպ  ամենուրեք հոգատարություն է ցուցաբերում։

«Բրեդլին անընդհատ Իրինայի հետ գնում է բժիշկների մոտ ու անում հնարավոր ամեն ինչ, որպեսզի մոդելն իրեն ամեն հարցում հարմարավետ զգա։ Իսկ Իրինան անհամբեր սպասում է, թե երբ է մայրանալու։ Նա երազում է մեծ, բազմազավակ ընտանիքի մասին»,- հայտնում են պարբերականի ինսայդերները։ 

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI, Xposure



© NEWS.am STYLE