Հայաստանի գովազդը, Սերժ Թանկյանի հետ հանդիպումը, «հայկական սպորտի հերոս Մխիթարյանը». Գարիկ Մարտիրոսյանը՝ «Երեկոյան Ուրգանտ»-ի հյուր

11:20   11 փետրվարի, 2017

Փետրվարի 10-ին ռուսական ամենահայտնի հեռուստանախագծերից «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի հյուրն էր Գարիկ Մարտիրոսյանը։ Իհարկե, շոուի երեկվա թողարկումը հումորային էր, ստացված եւ շատ հետաքրքիր, հատկապես հայ հեռուստադիտողի համար։

Фото опубликовано Вечерний Ургант (@vecherniy_urgant)

«Comedy Club»-ի պրոդյուսերը տաղավար է մտել աշխարհահռչակ «System of a Down» խմբի «Toxicity» երգի նվագակցությամբ։ Գարիկն ու հաղորդավար Ուրգանտը, որոնք մտերիմ ընկերներ են, խոսել են հայ դերասանի՝ տեւական ժամանակ եթերում չհայտնվելու, կնոջ հետ ճանապարհորդությունների, հանրահայտ դերասան Մեթ Դեյմոնին եւ երգիչ Սթիվի Ուանդերին հանդիպելու մասին։

Фото опубликовано Гарик Мартиросян (@martirosian_official)

Տաղանդավոր շոումենը նաեւ պատմել է «System of a Down»-ի մենակատար Սերժ Թանկյանի հետ իրենց զրույցի, հայ լինելու եւ Հայաստանը գովազդելու մասին։

Բնականաբար, երբ հանդիպում են երկու տղամարդ, չեն կարող չխոսել ֆուտբոլից։ Գարիկը նշել է, որ վաղուց է երկրպագում «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, իսկ այժմ ավելի մեծ սիրով եւ ոգեւորությամբ է դիտում «կարմիր սատանաների» հանդիպումները, քանզի թիմում խաղում է նաեւ «հայկական սպորտի հերոս», Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Զրուցելուց բացի, Մարտիրոսյանն ու Ուրգանտը միասին ռեփ կատարում են ներկայացրել։ Իսկ վերջում Գարիկին Հայաստանի դրոշ են նվիրել։



© NEWS.am STYLE