Գարիկ Մարտիրոսյանը վերադառնում է ռուսական Առաջին ալիքի «Прожекторперисхилтон» շոու

14:08   12 փետրվարի, 2017

Լավ լուր վերջին տարիներին ամենահաջողված հեռուստաշոուներից մեկի՝ «Прожекторперисхилтон»-ի երկրպագուների համար: Շուրջ հինգ տարվա ընդմիջումից հետո այն վերադառնում է ռուսական Առաջին ալիքի եթեր:

Առայժմ չի հաղորդվում, թե երբ է հեռարձակվելու շոուն, որի հաղորդավարներն էին եւ, ամենայն հավանակությամբ, նույն կազմով կլինեն Իվան Ուրգանտը, Ալեքսանդր Ցեկալոն, Սերգեյ Սվետլակովն ու Գարիկ Մարտիրոսյանը:

Նախագծի հեռարձակման մասին լուրն արդեն հրապարակվել է Առաջին ալիքի պաշտոնական կայքում: Հաղորդման նոր սեզոնի հեռարձակման մասին հանդիսատեսին տեղեկացրել են նաեւ Իվան Ուրգանտն ու Գարիկ Մարտիրոսյանը, «Вечерний Ургант» շոուի եթերում:

Հիշեցնենք, որ շոուն ցուցադրվում էր 2008-2012 թվականներին: Այդ ընթացքում հաղորդման հյուրերն են եղել Միլա Յովովիչը, Հյու Ջեքմանը, Միխայիլ Պրոխորովը, Ֆիլիպ Կիրկորովը, շատ այլ աստղեր: Շոուն փակեցին, քանի որ ТНТ հեռուստաալիքի հետ պայմանագրով Գարիկ Մարտիրոսյանն ու Սերգեյ Սվետլակովը չէին կարող մասնակցել հաղորդմանը:



© NEWS.am STYLE