Չինական «Ջիո Ձե» պելմեններ. NEWS.am STYLE-ի բաղադրատոմսը՝ Չինաստանից

18:14   13 փետրվարի, 2017
NEWS.am STYLE-ի թղթակիցը շարունակում է ռեպորտաժներ ներկայացնել Չինաստանից։ Պելմենների սիրահարները պետք է իմանան, որ ավանդական ռուսական դարձած այդ ուտեստը Ռուսաստան է «եկել» Չինաստանից։ Ընդ որում, պելմենների տեսակներն այստեղ շատ են։
Այսպես, չինական «Ջիո Ձե» պելմենները՝ ըստ Հանան նահանգի տարբերակի, կարող են պատրաստվել ցանկացած եւ միանգամից մի քանի տեսակ մսից։ Մսի հետ կարող են լինել նաեւ ծովախեցգետիններ։ Խմորը նույնն է, ինչ մյուս պելմենների համար։
Տիկին Ցզոն խմորին տեսք է հաղորդում, հետո բաժանում փոքրիկ մասերի, գրտնակում է, ապա փոքրիկ շրջանակների մեջ փայտիկներով միս դնում եւ փակում։
Հետո դրանք անմիջապես լցնում է կաթսայի մեջ։ Չինացիները պելմենները սառնարանում չեն պահում։
7 րոպե եւ արդյունքն ակնհայտ է։ Տեղի բերք ու բարիքով լի սեղանին դրվում է նաեւ տանը պատրաստված ցորենի օղի։
Միշտ Ձեր  շեֆ խոհարար Չինաստանից՝ Տա Վեյ
 


© NEWS.am STYLE