Քենդալ եւ Քայլի Ջեներներն ու այլ աստղեր՝ Alexander Wang-ի ցուցադրությանը

12:45   13 փետրվարի, 2017
Հասկանում ենք, որ այսօր բոլոր խոսակցությունները «Գրեմմի»-ի մասին են, բայց չենք կարող չներկայացնել նաեւ հանգստյան օրերի մեկ այլ իրադարձություն՝ Alexander Wang-ի աշուն-ձմեռ 2017/2018 հավաքածուօի ցուցադրությունը: Առավել եւս, որ ներաձեւության տունը ոճեր է միախառնել՝ Prodigy-ի եւ Nightwish-ի ինչ-որ խառնուրդ ստանալով:
Մի խոսքով՝ հրաշալի է ստացվել, իսկ ցուցադրությանը մասնակցել են նաեւ Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդը, առանց որոնց հիմա որեւէ ցուցադրություն այն չէ:
Բելլա Հադիդ
Քենդալ Ջեներ
Իսկ ցուցադրությանն ընկերոջ՝ ռեփեր Tyga-ի հետ հետեւել է Քայլի Ջեները: Միջոցառմանը ներկա է եղել նաեւ Բրուքլին Բեքհեմը, Սառա Շնայդերը, Զոյ Կրավիցը, Դուա Լիպան, Թեյանա Թեյլորը եւ դիզայների ստեղծագործությունների այլ երկրպագուներ:
Քայլի Ջեներ
Բրուքլին Բեքհեմ
Սառա Շնայդեր
Զոյ Կրավից
Սոֆյա Ռիչի
Դուա Լիպա
Հանճարեղ դիզայները կարողացել է միախառնել փողոցային ոճը կանացիության հետ, ինչի մասին են վկայում մետաքսե զգեստները, մարմինը գրկող մոդելները, V-աձեւ կտրվածքները, բարձր գոտկատեղով տաբատները:
 
Աղբյուրը՝ Vogue


© NEWS.am STYLE