Ովքե՞ր հաղթահարեցին հայկական X Factor-ի հերթական փուլն ու ովքե՞ր լքեցին նախագիծն այս շաբաթ

12:25   13 փետրվարի, 2017

Հայկական X Factor նախագծի  կիրակնօրյա եթերի ժամանակ պարզ դարձավ, թե որ մասնակիցներն են շարունակելու պայքարը ժյուրիի անդամների եռյակներում:

Ինչպես հայտնի է՝ այս եթերաշրջանում Անդրեն կրկին աշխատելու է տղաների խմբի հետ: Անդրեի եռյակում հայտնվեցին Աբրահամ Խուբլարյանը, Յուրա Ադամյանը եւ Էդգար Ղանդիլյանը:

Աղջիկների խումբը ղեկավարում է Էրիկը, որը գալա համերգների փուլում կաշխատի Հասմիկ Կարապետյանի, Դիանա Հարությունյանի եւ Իննա Սայադյանի հետ:

Շուշանիկ Արեւշատյանի՝ 22-ից բարձր մասնակիցների եռյակում պայքարը կշարունակեն Դավիթ Չախալյանը, Հարություն Հակոբյանը եւ Տյոմը:

Այս եթերաշրջանում Գարիկ Պապոյանը աշխատելու է Մարիամ եւ Էմանուել, The Steps Band եւ Թամարա եւ Alternative խմբերի հետ: Ի տարբերություն ժյուրիի մյուս անդամների՝ իր եռյակը Գարիկը ձեւավորել էր նախորդ շաբաթ:

Նախագծից այս շաբաթ դուրս մնացին Մանե Բաղդասարյանը, Վալերիա Բալտաեւան եւ Քերոբ Հովելյանը:

Հաջորդ կիրակի X Factor-ում մեկնարկելու է գալա համերգների փուլը: Այս փուլից սկսած մասնակիցների ճակատագրերը որոշելու են հեռուստադիտողները:



© NEWS.am STYLE