X Factor-ի ռուս մասնակից Վալերիա Բալտաեւան ժյուրիին եւ հանդիսատեսին գրավեց հայերեն երգի իր կատարմամբ (տեսանյութ)

14:15   13 փետրվարի, 2017

Հայկական X Factor-ի կիրակնօրյա թողարկման մանրամասներին արդեն անդրադարձել ենք: Հարկ է նշել, որ նախագծի բոլոր մասնակիցներն էլ՝ թե հաջորդ փուլում հայտնվածները, թե մրցույթից դուրս մնացածները, կարողացան գրավել ժյուրիի անդամներին՝ նախորդ փուլերի համեմատ իրենց գրանցած աճով:

Այս տարվա X Factor-ն աչքի ընկավ տարբեր երկրներից եկած հետաքրքիր մասնակիցներով: Նրանց թվում էր նաեւ Մոսկվայից հատուկ նախագծին մասնակցելու համար Երեւան ժամանած Վալերիա Բալտաեւան, որը թեեւ չանցավ գալա համերգների փուլ, սակայն ժյուրիի անդամներին եւ հեռուտադիտողին հիացրեց Անուշիկ Ալավերդյանի «Շնորհակալ եմ» երգի իր կատարմամբ:

Գարիկ Պապոյանը, նույնիսկ,  նշեց, որ բացի լավ կատարումից՝ տպավորված է նաեւ Վալերիայի հայկական արտասանությամբ:

Իսկ դուք հավանե՞լ եք Վալերիայի ելույթը:



© NEWS.am STYLE