La La Land-ը BAFTA-2017-ում 5 արձանիկ է ստացել. բրիտանական հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողների ցանկը

10:05   13 փետրվարի, 2017

Այսօր մենք խոսելու ենք երկու գերիրադարձությունների՝  BAFTA եւ «Գրեմմի» մրցանակաբաշխությունների մասին։ 

Եվ այսպես՝ երեկ երեկոյան Լոնդոնում Կինոյի եւ հեռուստատեսային արվեստի բրիտանական ակադեմիան իր մրցանակներն է շնորհել:

Մինչ անցնենք մեր սիրած գործին՝ կարմիր գորգի կերպարները ներկայացնելուն, նախ տեսնենք, թե ովքեր են հեղինակավոր այս մրցանակաբաշխության հաղթողները:

 

Մրցանակաբաշխության 70-րդ արարողության ֆավորիտը ռեժիսոր Դեմիեն Շազելն է եղել՝ La La Land ֆիլմով, որը 5 արձանիկ է ստացել, իսկ դա «Օսկար»-ի լուրջ հայտ է:

La La Land-ը ճանաչվել է «Լավագույն ֆիլմ», Շազելը մրցանակ է ստացել որպես «Լավագույն ռեժիսոր», իսկ կանացի գլխավոր դերի համար մրցանակի է արժանացել Էմմա Սթոունը:

 

Քեյսի Աֆլեք

Ռայան Գոսլինգը «Լավագույն տղամարդու դերակատարում» անվանակարգում պարտվել է Քեյսի Աֆլեքին, որը, NEWS.am STYLE-ի կարծիքով, պարզապես հրաշալի է խաղում Manchester by the Sea ֆիլմում:

 

Royal Albert Hall ժամանած արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը (Alexander McQueen-ից զգեստով) կինոարվեստի զարգացման գործում ներդրման համար հատուկ մրցանակ են շնորհել ամերիկացի երգիծական դերասան եւ ռեժիսոր Մել Բրուքսին:

BAFTA-2017 մրցանակաբաշխության հաղթողների հիմնական ցանկը.

«Լավագույն ֆիլմ» - La La Land

«Լավագույն բրիտանական ֆիլմ» - I, Daniel Blake

«Օտարալեզու լավագույն ֆիլմ» - «Սոուլի որդին» (Saul fia)

«Լավագույն դերասան» - Քեյսի Աֆլեք, Manchester by the Sea

 

«Լավագույն դերասանուհի» - էմմա Սթոուն, La La Land

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» - Դեւ Պատել, Lion

 

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» - Վիոլա Դեւիս, Fences

«Լավագույն անիմացիոն ֆիլմ -  Kubo and the Two Strings

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX-ի, Shutterstock-ի, SWNS-ի, Getty-ի



© NEWS.am STYLE