11:05 13 փետրվարի, 2017Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի» հեղինակավոր մրցանակաբաշխության արարողությունը, որի մասին մենք մանրամասն պատմեցինք:

Հիմա վերադառնանք հղի Բեյոնսեի ելույթի մանրամասներին:

Երգչուհին ելույթ է ունեցել մրցանակաբաշխության հյուրերի եւ բազմամարդ լսարանի առջեւ:


Բեյոնսեն կատարել է իր վերջին՝ Lemonade ալբոմից Sandcastles եւ Love Drought հիթերը, բեմ բարձրանալով հնդկական աստվածուհու կերպարով:

«Ես անսահման հպարտ եմ իմ աղջկանով: Եվ հպարտ եմ այսօր այստեղ ներկայացնել նրան: Կարծում եմ, որ 9 անվանակարգերը, որում նա այս տարի առաջադրվել է, ոչ միայն Lemonade ալբոմի համար են, այլեւ շատ այլ ձեռքբերումների»,- ներկայացնելով դստերը՝ նշել է երգչուհու մայրը:




Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Invision-ի, AP-ի, WireImage-ի, REX-ի, Shutterstock-ի, SWNS-ի, Getty-ի, EPA-ի