Ադելը «տրորեց Բեյոնսեի քիթը». բրիտանացի երգչուհին «Գրեմմի»-ի հերոսուհին է

09:32   13 փետրվարի, 2017

Լոս Անջելեսի Staples Center-ում անցկացվել է հեղինակավոր «Գրեմմի» 59-րդ մրցանակաբաշխության արարողությունը:

Կարմիր գորգի շքեղ կերպարների մասին կպատմենք քիչ ուշ. այնտեղ մի շարք շքեղ կերպարներ կան Ջեյ Լոյից, Ռիհանայից, Լեդի Գագայից, Ադելից եւ այլն:

Իսկ մինչ այդ՝ անցնենք հաղթողներին եւ նախապես նշենք, որ մրցանակաբաշխության ամենասպասված իրադարձությունը՝ հղի Բեյոնսեի ելույթը, ամեն դեպքում, կայացել է:

 

Երգչուհին հայտնվել է հնդկական աստվածուհու կերպարով եւ իր վերջին ալբոմից երկու հիթ կատարել՝ Sandcastles-ը եւ Love Drought-ը:

 

Դահլիճը Բեյոնսեին հոտնկայս է ողջունել:

Ի դեպ՝ «Լավագույն երաժշտական ֆիլմ» անվանակարգում Բեյոնսեի Lemonade-ի զիջել է ռեժիսոր Ռոն Հովարդի «The Beatles: Eight Days a Week - The Touring Years» վավերագրական ժապավենին:

Ընդհանրապես, 9 անվանակարգում առաջադրված Բեյոնսեն պարտվել է Ադելին:

Բրիտանացի երգչուհին «Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում մրցանակ է ստացել իր «25» սկավառակի համար:

 

Իհարկե՝ Բեյոնսեն մրցանակ է ստացել «Լավագույն ժամանակակից ալբոմ» անվանակարգում:

Իսկ Ադելը մրցանակի է արժանացել նաեւ «Լավագույն փոփ կատարում» անվանակարգում՝ Hello երգի համար, շրջանցելով Բեյոնսեին Hold Up կոմպոզիցիայով:

Ադելի Hello երգը նաեւ «Գրեմմի» է ստացել «Տարվա երգ» անվանակարգում:

 

Հաղթողի անունը հայտարարեց, ինչպես նաեւ արձանիկը շնորհել է Սելին Դիոնը:

Այս անվանակարգում ներկայացված էին նաեւ հետեւյալ կոմպոզիցիաները. «Formation» (Բեյոնսե), «Love Yourself» (Ջասթին Բիբեր), «7 Years» (Lukas Graham) եւ «I Took a A Pill in Ibiza» (Մայք Պոզներ):

2016 թվականին վախճանված Դեւիդ Բոուին «Գրեմմի»-ի է արժանացել «Լավագույն ալտերնատիվ ալբոմ» անվանակարգում՝ Blackstar սկավառակի համար:

Chance the Rapper-ը «Գրեմմի» է ստացել որպես լավագույն նոր կատարող:

«Գրեմմի 2017» մրցանակաբաշխության հաղթողների հիմնական ցանկը.

«Տարվա ձայնագրություն» -  Hello, Ադել

«Լավագույն երգ» -  Hello, Ադել

«Լավագույն նոր արտիստ» - Chance the Rapper

«Տարվա ալբոմ» -  25, Ադել

«Լավագույն վոկալ փոփ կատարում» - Hello, Ադել

 «Լավագույն վոկալ փոփ ալբոմ» - «25», Ադել

«Լավագույն ռոք ելույթ» -  Blackstar, Դեւիդ Բոուի

«Լավագույն ռոք ալբոմ» - Tell Me I'm Pretty, Cage The Elephant

«Լավագույն R&B ելույթ» - Cranes In The Sky, Սոլանժ Նոուլզ

«Լավագույն ուրբան-ալբոմ» -  Lemonade, Բեյոնսե

«Լավագույն ռեգգի ալբոմ» -  Ziggy Marley, Զիգի Մարլի

«Լավագույն պարային/էլեկտրոնային ալբոմ» - Skin, Flume

«Լավագույն ռեփ կատարում» - Hotline Bling, Դրեյք

«Լավագույն երաժշտական հոլովակ» - Formation, Բեյոնսե



© NEWS.am STYLE