Նոր նախագծեր, մեծ պրեմիերաներ․Սիրուշոյի լուսանկարներն՝ ԱՄՆ-ից

13:45   13 փետրվարի, 2017

Սիրված երգչուհի Սիրուշոն Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ-ից։ Արտիստն արդեն վերադարձել է Քալիֆորնիա, որտեղ ներկայացնելու է նոր նախագծեր։ Երգչուհին խոստանում է նոր պրեմիերաներ:

Фото опубликовано Sirusho (@sirushoofficial)

«Վերադարձ Քալիֆորնիա. մի քանի նոր նախագծեր։ Մեծ պրեմիաերա մի քանի օր հետո», - Սիրուշոն այսպես է մեկնաբանել լուսանկարը:

Երգչուհին լուսանկարներից մեկում մեջբերում է արել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գրքից.

Фото опубликовано Sirusho (@sirushoofficial)

 «Քո վարդը քեզ համար այդքան թանկ է, որովհետեվ դու նրան ես տվել քո բոլոր օրերը»:

Սիրված արտիստը ցուցադրել է նաեւ մորաքրոջը.

Фото опубликовано Sirusho (@sirushoofficial)

«Մորաքույրս է, որն ինձ համար միշտ եղել է ոգեշնչման աղբյուր»,- գրել է երգչուհին:

Видео опубликовано Sirusho (@sirushoofficial)

 Նշենք նաեւ, որ ավելի վաղ Սիրուշոն Փարիզում էր, որտեղ հանդես էր եկել մենահամերգով եւ հոլովակ տեղադրել Instagram-ում, որում կատարում էր Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ» ստեղծագործությունը։ Երգչուհին հանդիսատեսին ներկայացել էր կարմիր՝ լանջաբաց զգեստով:



© NEWS.am STYLE