Վախճանվել է ջազ երաժիշտ Էլ Ջերոն

14:56   13 փետրվարի, 2017

76 տարեկանում վախճանվել է ամերիկյան լեգենդար ջազ երաժիշտ Էլ Ջերոն: Այս մասին տեղեկանում ենք երաժշտի Facebook-ի պաշտոնական էջից:

Էլ Ջերոն մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցում: Նրա կողքին են եղել կինը, որդին, ընտանիքի այլ անդամներ եւ ընկերներ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երաժշտի ընտանիքը խնդրել է ծաղիկներ եւ նվերներ չուղարկել: Փոխարենը հարազատները խնդրել են ներդրում կատարել Wisconsin հիմնադրամում, որը սատարում է երաժիշտներին եւ երաժշտության ուսուցիչներին:

Էլ Ջերոն ծնվել է 1940 թվականի մարտի 12-ին: Լայն ճանաչում է ձեռք բերել 1970-ականներին: Նա յոթ անգամ «Գրեմմի»-ի է արժանացել երեք անվանակարգերում՝ ջազ, փոփ-երաժշտություն եւ ռիթմ-ըն-բլյուզ: 2001-ից էլ Հոլիվուդի Փառքի ծառուղում սեփական աստղն ունի:

Էլ Ջերոն սկսել է երգել 4 տարեկանից՝ եղբայրների հետ: Ստեղծագործական գործունեության ընթացքում Ջերոն ավելի քան 20 ալբոմ է ձայնագրել: Նրա առաջին՝ We Got By անվանումով սկավառակը թողարկվել է 1975 թվականին:



© NEWS.am STYLE