15:08 13 փետրվարի, 2017«Գրեմմի-2017»-ի մանրամասներին` մրցանակակիրներին, կարմիր գորգին եւ լավագույն կերպարներին, արդեն անդրադարձել ենք: Ձեր ուշադրությանն ենք ներկայացրել նաեւ հղի Բեյոնսեի շքեղ ելույթը:
Ի դեպ, նրա ելույթը հատկանշական է մեզ համար նաեւ այն առումով, որ երգչուհու պարողների մատանիների եւ գլխազարդերի հեղինակը ազգությամբ հայուհի Մարիաննա Հարությունյանն է:

Զարդերի դիզայները լուսանկարներ է տեղադրել Instagram-ում` հետեւյալ մակագրությամբ.
«Այնքան հուզված եմ տեսնել իմ հեղինակած զարդերը Բեյոնսեի պարուհիների վրա»:

Ի դեպ, Մարիաննայի հաճախորդների թվում են նաեւ Նիկի Մինաժը, Փինքը, Լեդի Գագան, Մադոննան եւ այլ հայտնիներ: