Ադելը հայտնել է ամուսնության մասին

16:46   13 փետրվարի, 2017
Լոս Անջելեսում երեկ կայացել է «Գրեմմի» հեղինակավոր մրցանակաբաշխության արարողությունը, որտեղ 28-ամյա Ադելը 5 արձանիկ է ստացել՝ առաջ անցնելով Բեյոնսեից:
Բրիտանուհին բեմ է բարձրացել՝ շնորհակալություն հայտնելով իր աշխատանքը գնահատելու համար եւ հուզիչ ելույթ ունենալով: Նա հայտարարել է, որ այս մրցանակը պետք է Բեյոնսեն ստանար:
Ելույթի ավարտին Ադելը «հաստատել» է, որ ամուսնացել է իր ընկերոջ՝ Սայմոն Քոնեքիի հետ:
Զույգը ծանոթացել է 2011 թվականին:
Ավելի վաղ Ադելն ասել էր, որ Քոնեքին իր համար «կատարյալ» եւ «վստահ» զուգընկեր է:
Երգչուհու խոսքով՝ սրանք ամենալուրջ հարաբերություններն են, որ ինքը երբեւէ ունեցել է:
 
Աղբյուրը՝ Daily Mail


© NEWS.am STYLE