Ջասթին Բիբերը սրճարանում ոստիկանների հետ սելֆիների շարք է արել

11:39   14 փետրվարի, 2017

Ջասթին Բիբերը հայտնվում է՝ ուր ասես, նույնիսկ պիցցա է ուտում անծանոթ մարդկանց հետ: Այս անգամ հայտնի կատարող սրճարանում ոստիկանների հետ սելֆիների շարք է արել։

Երգիչը, որը բոյկոտել էր «Գրեմմի»-ն՝ պատճառաբանելով, որ կազմակերպիչները հավուր պատշաճի ուշադրություն չեն հատկացնում երիտասարդ արտիստներին, հանգստյան օրերը պակաս հետաքրքիր չի անցկացրել, քան երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցած աստղերը:

Ջասթինն իր «Լամբորջինի»-ով շրջել է, իսկ հետո Mission Viejo սրճարան գնացել՝ սուրճ խմելու: Հենց այստեղ էլ նա հանդիպել է նույնպես սրճելու եկած ոստիկաններին:
Ավելին, իրավապահներից մի քանիսը, պարզվել է, Ջասթինի երկրպագուներն են:
Այնպես որ՝ կանադացի երգիչը ստիպված է եղել քառորդ ժամ սելֆիներ անել ոստիկանների հետ:

Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE