Հմայիչ Բելլա Հադիդը՝ Carolina Herrera-ի ցուցադրության հերոսուհին

13:33   14 փետրվարի, 2017

Նյու Յորքի Նորաձեւության շաբաթը հանգստյան օրերի մասին չի էլ մտածում: 

Իհարկե, արեւմտյան շոու բիզնեսի աստղային կազմը Լոս Անջելեսում մասնակցում էր «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությանը (Քանյեից, Բիբերից եւ Դրեյքից բացի), սակայն Carolina Herrera նորաձեւության տունը համարձակորեն ցուցադրել է իր հերթական հավաքածուն:

Այս սեզոնի առաջատար մոդելները, անկասկած, Քենդալ Ջեներն ու Բելլա Հադիդն են:

Վերջինն էլ Carolina Herrera-ի ցուցադրության գլխավոր հերոսուհին է եղել:

20-ամյա Բելլան բացել է ցուցադրությունը՝ հպարտորեն քայլելով նորաձեւության աշխարհի բազմաթիվ հյուրերի առջեւ:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ REX-ի, Shutterstock-ի, Getty-ի



© NEWS.am STYLE