Versace-ից զգեստով ձիու վրա կանգնած Քենդալ Ջեները՝ Vogue-ի ֆոտոսեսիայում

16:15   14 փետրվարի, 2017

Քենդալ Ջեները Versace-ից զգեստով մասնակցել էVogue-ի ֆոտոսեսիային: 21-ամյա մոդելը նկարահանվել է ձիու վրա կանգնած:

Քենդալը հայտնվելու է այն նույն Vogue-ի շապիկին, որտեղ սարսափելիորեն երկար ձեռքով Ջիջի Հադիդի լուսանկարը համացանցում մեծ աղմուկ էր բարձրացրել՝ ծաղրի առարկա դարձնելով ամսագիրը:

Բանն այն է, որ ամսագրի մարտի համարի շապիկի համար լուսանկար է արվել, որում պատկերված են նաեւ plus-size մոդել Էշլի Գրեմը, Քենդալ Ջեներն ու Ջիջի Հադիդը:

Լուսանկարում մոդելները կանգնած են՝ միմյանց գրկած: Նրանց ընկերակցել են նաեւ Վիտորիա Սերետտին, Իման Համամը, Լյու Վենը, Ադուա Աբոան: Սակայն համացանցում հրապարակված լուսանկարը ծաղրական մեկնաբանությունների առիթ է դարձել:



© NEWS.am STYLE