Էրիկը ներկայացրեց «Տիեզերք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը

13:15   14 փետրվարի, 2017

Նախորդ տարվա ավարտին NEWS.am STYLE-ի հետ հարցազրույցում ամփոփելով իր տարին` Էրիկ Կարապետյանը նշել էր, որ  2017 թ-ի սկզբին երկրպագուների դատին հանձնելու է բոլորովին նոր երգ ու տեսահոլովակ: Եւ այսպես, երգիչը կատարեց իր խոստումը:

Այսօր Էրիկի Facebook-ի պաշտոնական  էջում կայացավ նրա նոր` «Տիեզերք» տեսահոլովակի պրեմիերան:

Սիրային այս նոր հիթի հեղինակները Ավետ Բարսեղյանն ու Էրիկն են, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատոր` Արտյոմ Աբովյան:

NEWS.am STYLE-ը զրուցել է երգչի հետ իր նոր աշխատնքի մասին եւ ոչ միայն:

Զրույցի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: Իսկ այս պահին առաջարկում ենք դիտել Էրիկի նոր աշխատանքը:



© NEWS.am STYLE