Կայացավ Թամար Կապրելյանի եւ Լարիսա Հովհաննիսյանի կատարմամբ «Սարերի հովին մեռնեմ» երգի տեսահոլովակի պրեմիերան

12:45   14 փետրվարի, 2017

«Genealogy» խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ին ներկայացրած երգչուհի Թամար Կապրելյանն օրեր առաջ  NEWS.am STYLE-ին պատմել էր իր նոր համագործակցության մասին:

Երգչուհին նշել էր, որ շուտով հայ երաժշտասերները կարող են վայելել Հովհաննես Բադալյանի «Սարերի հովին մեռնեմ» հայտնի երգի կատարումը իր եւ Լարիսա Հովհաննիսյանի (Լարիսա Ռայան) մեկնաբանությամբ:

Այսպիսով` Թամարն ու Լարիսան վերջապես ներկայացրեցին այն տեսահոլովակը, որը ծնվեց նրանց համագործակցության արդյունքում:

Ի դեպ, տեսահոլովակի ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է:

Երգի ձայնագրման եւ տեսահոլովակի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նաեւ Դեր Հովան եւ Բեն Մուդին:



© NEWS.am STYLE