Քայլի Ջեները, Մադոննան եւ ամենասեքսուալ ամերիկացի բանտարկյալը՝ Նյու Յորքում Philipp Plein-ի ցուցադրության ժամանակ

16:36   14 փետրվարի, 2017

Նյու Յորքում Նորաձեւության շաբաթը շարունակվում է, իսկ նորաձեւության աշխարհը շունչը պահած սպասում է վաղվան. Քանյե Ուեսթը ներկայացնելու է իր նոր հավաքածուն:

Իսկ մինչ այդ, իր աշուն-ձմեռ 2017/2018 հավաքածուն է ներկայացրել նորաձեւության աշխարհի ռոք-ըն-ռոլի ամենամեծ սիրահարը՝ դիզայներ Ֆիլիպ Փլեյնը, որը տարված է գոթական ոճով եւ աքսեսուարներով:

Ինչպե՞ս կգնահատեք Սոֆյա Ռիչիին:

Իսկ գիտե՞ք ով է նա:

ԱՄՆ-ի ամենասեքսուալ բանտարկյալ Ջերեմի Միքսն է, որն անցյալ տարի ճանաչում էր ձեռք բերել բանտից իր սելֆիով:

Հիմա քայլում է բեմում:

Ամեն անգամ նրա ցուցադրությունները տասնյակ աստղերի է միավորում: Այս անգամ էլ Նյու Յորքի գլխավոր գրադարանում են եղել.

Քայլի Ջեները

Մադոննան

Այնուհետեւ Քայլին եւ Մադոննան միասին նստել են առաջին շարքերում

Փերիս եւ Նիքի Հիլթոններն ու Օլիվիա Կուլպոն

«Իմ ոգեշնչման մշտական աղբյուրը ռոք-ըն-ռոլն է: Երբ որեւէ գաղափար չկա, ես պարզապես միացնում եմ Չաք Բերիի սկավառակը, եւ գլխումս ուրվագծվում է ապագա հավաքածուն»,- հայտարարել է դիզայները:

Նյութը եւ լուսանկարները Vogue-ի, AKM-GSI-ի, Goff Photos-ի



© NEWS.am STYLE