11:02 15 փետրվարի, 2017Մի քանի օր մենք տարված էինք «Գրեմմի»-ով եւ դրա հետ կապված ամեն ինչով, իսկ հիմա վերադառնանք նորմալ կյանքի: Քիմ Քարդաշյանն էլ ակտիվացել է եւ արեւմտյան լրատվամիջոցները լի են հայուհու մասին լուրերով:
Նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթը, այսօր երեկոյան Նյու Յորքի Նորաձության շաբաթվա շրջանակում ցուցադրելու է իր նոր՝ Yeezy 5 հավաքածուն: Այն համընդհանուր ուշադրություն է գրավել, չնայած 39-ամյա ռեփերը նախապես հայտարարել է, որ մեծ շոու չի կազմակերպելու:
Իսկ ի՞նչը կարող է առաջիկա ցուցադրության լավագույն գովազդը լինել, եթե ոչ Ուեսթի նոր հավաքածուից կոշիկով Քիմի հայտնվելը:


Ամուսնու ցուցադրության նախաշեմին Քիմն այսպես է Նյու Յորքում ներկայացել հանրությանը:
60-ականների ոճով հագուստի ընտրությունը սազում է 36-ամյա հայուհուն, սակայն, անկեղծ ասած, նրան սազում է այն ամենը, ինչ նա հագնում է:
Ճիշտ է: Բացարձակապես ամեն ինչ սազում է:
Նոր Yeezy կոշիկի գինն առայժմ հայտնի չէ, բայց դատելով համացանցում տարածված լուրերից, այսինքն՝ Քիմի մասին նյութերի մեկնաբանություններից, այն ավելի քան երկու հազար դոլար կարժենա:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Goff-ի, Startracks-ի, AKM-GSI-ի