Rimowa-ն ներկայացնում է ամանորյա ճամպրուկներ

13:17   23 հոկտեմբերի, 2012

Rimowa կուլտային մարկան յուրատեսակ նորությունների սիրահարներին ներկայացնում է ամանորյա ճամպրուկներ։

Ինչպես հայտնում է Vogue ամսագիրը, այս ձմեռ Հիթրոու, JFK եւ Շարլ դը Գոլի օդանավակայանների տերմինալներին ամանորյա ոգի կհաղորդեն ոչ միայն տոնական ցուցափեղկերը, այլեւ կուլտային մարկայի նոր գծի վառ գույների ճամպրուկները։

Տոների ընթացքում ճամփորդելը կրկնակի տոն է։ Ճամպրուկներն արված են ամանորյա հիմնական գույների մեջ՝ ոսկեգույն եւ կարմիր։ Բայց կարեւորը՝ տոնական ճամպրուկները այնքան տարողունակ են, որ կարող են տեղավորել հանգստի համար ամենաանհրաժեշտ պարագաները՝ ալպիական հանգստավայրի համար դահուկային սպրոտի հագուստից մինչեւ լողազգեստների հավաքածու։



© NEWS.am STYLE