Տխուր ու միայնակ Բելլա Հադիդը՝ Նյու Յորքում, մինչ Սելենա Գոմեսն ու The Weeknd-ը զբոսանավի վրա համբուրվում էին

13:15   15 փետրվարի, 2017
Սուրբ Վալենտինի օրը ոմանց համար շատ տխուր տոն է եղել։
Խոսքը սուպերմոդել Բելլա Հադիդի մասին է, որին երեկ Նյու Յորքում նկատել են միայնակ ու տխուր։ Այստեղ գեղեցկուհին գրեթե բոլոր նորաձեւության տների ցուցադրությունների թիմ մեկ հյուրն է։
Իսկ մինչ Բելլան մտորումների մեջ շրջում էր քաղաքում, նրա նախկին սիրեցյալը՝ The Weeknd-ը, Քալիֆորնիայի ափերին զբոսանավի վրա համբուրվում էր նոր սիրելիի՝ Սելենա Գոմեսի հետ։
Հիշեցնենք, որ Սելենայի եւ The Weeknd-ի սիրավեպի պատճառով Բելլան վիճել է երգչուհու հետ ու այլեւս չի հետեւում նրան Instagram-ում։ Սելենան ու երգիչն արդեն հասցրել են միասին Ֆլորենցիա մեկնել եւ, ըստ տեղեկությունների, զույգը շուտով կհայտնի պաշտոնական հարաբերությունների մասին:
 
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ GC Images-ի


© NEWS.am STYLE