Դերասանուհի Անատի Սաքանյանն ամուսնացել է (ֆոտո)

12:15   15 փետրվարի, 2017

«Քարե դարդ» սիթքոմից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանի համար սիրո միջազգային տոնը նշանավորվել է իր կյանքի կարեւորագույն իրադարձությամբ: Դերասանուհին երեկ` հենց Վալենտինի օրը, հավերժ սիրելու խոստում է տվել իր ընտրյալին:

Թեեւ Անատին չի սիրում խոսել անձնականի մասին` Instagram-ի իր էջում դերասանուհին հարսանեկան լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկը մեկնաբանել է հետեւյալ կերպ.

«Իմ ամուսինը, իմ սերը, իմ ամեն ինչը: Շնորհավոր Վալենտինի տոնը»:

Ի դեպ, չենք կարող չխոսել նաեւ հարսնացուի յուրահատուկ զգեստի մասին: Անատին նախընտրել է հարսանիքին կրել ոչ թե ավանդական սպիտակ, այլ ոսկեգույն երանգի երեկոյան զգեստ:



© NEWS.am STYLE