Կիսամերկ Քեյթ Ափթոնը՝ Sports Illustrated-ի շապիկին. մոդելի լուսանկարը ցուցադրել են Էմփայր Սթեյթ Բիլդինգի վրա

14:33   15 փետրվարի, 2017
Քեյթ Ափթոնն այն մոդելներից է, որը ցանկացած ամսագրի շապիկին հայտնվելով՝ անմիջապես ուշադրություն է գրավում: Գուցե հմայքն է պատճառը, գուցե՝ գեղեցկությունը կամ խարիզման: Ամեն դեպքում, նա երբեք անտարբեր չի թողնում:
Արդեն երրորդ անգամ 24-ամյա մոդելը Sports Illustrated-ի հերոսուհին է դառնում:
Ի դեպ՝ Քեյթը հայտնվելու է պարբերականի միանգամից երեք շապիկներին:
Քեյթն այդ մասին հայտնել է Ջիմի Քիմելի շոուին հյուրընկալվելիս:
Երբ Քեյթը հայտարարել է այդ մասին, նրա կիսամերկ լուսանկարը ցուցադրել են Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգի վրա:
Այդ ընթացքում վթարների թվի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում...
 
Աղբյուրը՝ Daily Mail


© NEWS.am STYLE