Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Նյու Յորքում ժամադրության են գնացել

15:32   15 փետրվարի, 2017

 Քանյեի համար շատ կարեւոր իրադարձության՝ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա շրջանակում նրա նոր հավաքածուի ցուցադրության նախաշեմին, 39-ամյա ռեփերը կնոջ հետ ժամադրության է գնացել:

Ռեփերին եւ Քիմին նկատել են Carbone ռեստորան գնալիս:

Քիմը, ինչպես միշտ, անկրկնելի տեսք է ունեցել, իսկ Քանյեն արդեն լիարժեք կազդուրված է թվում նյարդային խանգարումից հետո: Կնոջ կողքին նա այլեւս կորսված տեսք չունի:

Քանյեն ավելի վաղ հայտարարել էր, որ իր Yeezy 5 հավաքածուի ցուցադրության համար շքեղ շոու չի կազմակերպելու, սակայն նորաձեւության քննադատները, ամեն դեպքում, նրանից անակնկալ են սպասում:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Goff-ի, GC Images-ի



© NEWS.am STYLE