«Кольщик». «Ленинград» խմբի արյունոտ հոլովակը նվաճում է Youtube-ը

15:45   15 փետրվարի, 2017

«Ленинград» խմբի յուրաքանչյուր հոլովակ մի ամբողջ պատմություն է, իսկ ավելի ուշ՝ սկանդալ ռուսական ամբողջ մեդիա-դաշտում եւ, համապատասխանաբար, հիթ: Շնուրի գլխավորությամբ խումբը «Кольщик» երգի հոլովակն է ներկայացրել, որում նկարահանվել է նաեւ դերասանուհի Յուլիա Տոպոլնիցկայան: Կադրերում ավարտված պատմություն է՝ լի կրքով եւ արկածներով (ի դեպ՝ հոլովակն արտասովոր ձեւով է նկարահանված. իրադարձությունները զարգանում են հակառակ՝ վերջից դեպի սկիզբ): Գործողությունների վայրը կրկեսն է՝ ծաղրածուներով, վարժեցնողներով, մարմնամարզիկներով: Հոլովակում նաեւ վագր եւ կապիկ կան, ինչպես նաեւ ոստիկաններ, գործարարներ, գորիլայի կոստյումով մարդ եւ օճառե պղպջակներով աղջիկ, որի պատճառով կրկեսում արյունոտ իրարանցում է:



© NEWS.am STYLE