Սեքսուալ Քիմ Քարդաշյանն ու հիջաբով մոդելը. Քանյե Ուեսթը Նյու Յորքում իր նոր հավաքածուն է ներկայացրել

10:05   16 փետրվարի, 2017

Վերջապե՛ս: Որքան էլ Քանյե Ուեսթը խոստացել էր, որ ոչ մի շքեղ շոու չի կազմակերպելու, ամեն դեպքում՝ առանց էպատաժի չի հաջողվել:

 

Էպատաժը սկսվել է հրավիրատոմսերին. դրանք ուղարկվել են վերնազգեստով տոպրակների մեջ, որոնք վրա դրված է եղել Lost Hills:

 

Իսկ ցուցադրության անցկացման վայրը՝ Pier 59 Studios-ը, շրջապատված է եղել Քանյեի ստեղծագործությունների երկրպագուներով:

 

Մուտքի մոտ բոլորին, ինչպես միշտ, այսպիսի կարգախոս է սպասել:

Քանյեի Yeezy Season 5 հավաքածուի ցուցադրությունից լուսանկարներ դեռեւս չեն գտնվել, այդ պատճառով մոլորակն առայժմ ստիպված է բավարարվել նկարներով, որոնք հյուրերը հրապարակել են սոցցանցերում:

Ա՛յ սա սեքսուալություն է. Քիմ Քարդաշյանը, բնականաբար, ամուսնու ցուցադրությանն է մասնակցել:

 

36-ամյա հայուհին կրծկալը տանն է մոռացել...

 

Իսկ առաջին շարքում նստել է Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի կողքին:

Հավաքածուի մի մասը պատկերված է եղել հսկայական էկրանին:

 

Հիջաբով առաջին մոդելը՝ սոմալիական ծագմամբ ամերիկուհի Հալիմ Ադենը, պոդիում է բարձրացել մորթե մուշտակով. Քանյեն հերթական հեղափոխությունն է արել:

 

Ռեփերի հավաքածում կրկին ուրբանիստական բնույթ է կրել՝ վերնազգեստներին Կալաբասաս (Քիմի քաղաքը) գրությամբ:

Շոուն շատ կարճ է տեւել, բոլորը հասկացել են, որ այն ավարտվել է, երբ Քիմը բարձրացել է տեղից:

 

Կուլիսներում հայուհին քրոջ՝ Քայլիի հետ լուսանկարվել է Paper magazine-ի խմբագիր Միկի Բորդմանի հետ

Թեանա Թեյլորն ու Քանյեն

 

Քիմն ու Քանյեն

 

Թեյլորը եւ Հեյլի Բոլդուինը

 

Քանյեի թիմը

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Startracks-ի, Goff-ի, AKM-GSI-ի, Instagram-ի



© NEWS.am STYLE