Հմայիչ Քենդալ Ջեները, Ջիջի եւ Բելլա Հադիդները՝ Anna Sui-ի ցուցադրության ժամանակ

12:36   16 փետրվարի, 2017

Նման տեմպերով Քարդաշյան-Ջեներ գերդաստանը շուտով աշխարհի Նորաձեւության բոլոր տների պոդիումների տերը կդառնա:

Կուլիսներում Քիմն ու Քայլին՝ Paper magazine-ի խմբագիր Միկի Բորդմանի հետ

Նյու Յորքում երեկ անցկացվել է Քանյե Ուեսթի նոր հավաքածուի տպավորիչ ցուցադրությունը, որին մասնակցել է Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քայլիի հետ, իսկ ահա ընտանիքի մյուս ներկայացուցիչը՝ մոդել Քենդալ Ջեները, մասնակցել է Anna Sui-ի հավաքածուի ցուցադրությանը:

Քենդալ Ջեներ

21-ամյա Քենդալին ընկերակցել են Ջիջի եւ Բելլա Հադիդ քույրերը:

Ջիջի

Բելլա

Եթե անցյալ նորաձեւության շաբաթվա ընթացքում Քարդաշյան ընտանիքն ամբողջ կազմով Նյու Յորքում էր, ապա այս անգամ Քորթնին եւ Քլոեն չեն հեռացել Լոս Անջելեսից:

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty-ի, Rex-ի, WWD-ի, Startracks-ի, Goff-ի



© NEWS.am STYLE